
Ինչո՞ւ մենք
Մեր մասին: Օրեցօր զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաները թելադրում են առավել դինամիկ, հեռանկարային կազմակերպությունների ստեղծում և որակյալ ծառայությունների մատուցում՝ ինֆորմացիայի մեծաքանակ հոսքի դարաշրջանում: «Հայ-Թեք Գեթվեյ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին: Ընկերությունը նպատակ է հետապնդում խթանել նոր տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև մատուցել որակյալ ինտերնետ և հեռախոսակապի ծառայություններ ամբողջ Հայաստանի տարածքում: Կազմակերպության նպատակն է հասարակությանը համար հասանելի դարձնել ինֆորմացիայի բազմաքանակ պաշարները, հնարավորություն ընձեռել օգտվելու ինտերնետի համաշխարհային ցանցից, ֆիքսված հեռախոսակապից, և այդ ամենն իրականացնել ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ: «Հայ-Թեք Գեթվեյ» ՍՊԸ-ն, լինելով հեռահաղորդակցման, համակարգչային ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվական գործունեություն ծավալող ընկերություն, բավականին մեծ ներդրումային քաղաքականություն է իրականացնում,այսպիսով նպաստելով ՏՏ ոլորտի զարգացմանը և դրամական ներհոսքին: Հանդիսանալով ԱՄՆ-ում գտնվող "ConnectTo Communications" ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «Հայ-Թեք Գեթվեյ» ՍՊԸ-ն հնարավորություն է տալիս ցանցի ներսում անվճար զանգեր կատարել դեպի ԱՄՆ և հակառակը: «Հայ-Թեք Գեթվեյ» ՍՊԸ-ի առաքելությունն է ստեղծել կայուն ցանց, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ստանա օգտվել լավագույն որակի ծառայություններից` մատչելի գնով: Ընկերությունը, առաջարկելով տարբեր սակագնային փաթեթներ, իր ծառայությունները հասանելի է դարձնում յուրաքանչյուր սպառողի համար: