Skip to content
hi-tech

hi-tech

Գլխավոր

  • ԻՆՉՈ՞Ւ ՄԵՆՔ
  • ծառայություններ
  • Երջանիկ Բաժանորդներ
  • ԿԱՊ

VSHOO

VSHOO

VShoo տաքսիների ավտոմատացված կառավարման համակարգ

VShoo տաքսիների ավտոմատացված կառավարման համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդներին օնլայն պատվիրել ավտոմեքենա և հետևել երթուղու ընթացքին: Ցանկության դեպքում կարող եք ընտրել նույնիսկ հատուկ ավտոմեքենաներ և վարորդներ, ինչպես նաև, վճարել VShoo դրամապանակի միջոցով: Վարորդներին դա հնարավորություն է տալիս ավելի շատ հաճախորդներ սպասարկել: Պատվերները ընդունվում են բացառապես օնլայն եղանակով, իսկ գումարը և երթուղու հեռավորությունը հաշվվում է VShoo տաքսիների ավտոմատացված կառավարման համակարգի միջոցով: Հաճախորդների և վարորդների ծրագիրը հասանելի է բոլոր IOS և Android համակարգերի վրա:
ConnectToTV հեռուստատեսային պլատֆորմը հնարավորություն է տալիս դիտել 100-ից ավել ալիքներ, որոնց միջոցով կարող եք մասնակիցը դառնալ աշխարհի տարբեր իրադարձություններին, ինչպես նաև տեսաձայնագրել հաղորդումներ` հարմար պահին դիտելու համար: Գործում է նաև ծնողական վերահսկման համակարգ, որի միջոցով Դուք կարող եք սահմանափակել ալիքների և հաղորդումների հասանելիությունը: Իսկ էլեկտրոնային դրամապանակի միջոցով կարող եք ձեռք բերել հատուկ ալիքներ և ֆիլմեր: ConnectToTV-ի հաղորդակցման համակարգը հնարավորություն է տալիս Video Call-ի միջոցով հաղորդման ընթացքում զուգահեռ հաղորդակցվել և քննարկել ցանկացած հարց Ձեր ընկերների հետ: ConnectToTV ծրագիրը հասանելի է բոլոր IOS և Android համակարգերի վրա:

MGN FIVE STAR CINEMA

MGN FIVE STAR CINEMA
MGN Five Star Cinema կինոթատրոնի ամբողջական համակարգը, սկսած տոմսերի առցանց վաճառքից, ավտոմատ լուսարձակման կառավարումից, ինչպես նաև, բջջային հեռախոսների ծրագրերի կիրառումից, ստեղծվել է «Հայ-Թեք Գեթվեյ» ՍՊԸ-ի կողմից: Կազմակերպությունը MGN Five Star Cinema կինոթատրոնին նաև ապահովում է հեռախոսակապով և ինտերնետ ծառայություններով:

ՄԵՐ ԹԻՄԸ

«Հայ-Թեք Գեթվեյ» ՍՊԸ-ն մասնագիտացած է բիզնեսի կառավարման համակարգեր մշակելու, ներդնելու ու դրանց հետագա սպասարկումն ապահովելու գործում: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման ոլորտում ունեցած ավելի քան 25 տարվա փորձը մեզ հնարավորություն է ընձեռում ըմբռնել և ըստ արժանվույնս իրագործել բազմակողմանի և բարդ լուծումներով ծրագրերը: Մենք կարևորում և գիտակցում ենք, որ մեր պատվիրատուների և մեր կազմակերպության հաջողությունն ու աճը անմիջականորեն կապված են միմյանց հետ: «Հայ-Թեք Գեթվեյ» ՍՊԸ-ի բոլոր գործընթացները կենտրոնացված են պատվիրատուի, նրա խնդիրների, պահանջների ու ակնկալիքների վրա: Մեր սպասարկման խմբի յուրաքանչյուր աշխատակից իր ողջ գիտելիքներն ու ջանքերը ամբողջությամբ ներդնում է պատվիրատուների ակնկալիքները ոչ միայն լիովին արդարացնելու, այլև գերազանցելու համար: Այս մոտեցման շնորհիվ այսօր մենք մեր պատվիրատուների համար հանդիսանում ենք ոչ միայն ծրագրային ապահովում մատակարարող ընկերություն, այլև վստահելի գործընկեր ու խորհրդատու: Լինելով միաժամանակ և՛ ամերիկյան, և՛ հայկական ընկերություն մենք կարողանում ենք օգտվել երկու երկրների ընձեռած հնարավորություններից` պահպանելով բիզնեսային կապերը: «Հայ-Թեք Գեթվեյ» ՍՊԸ-ն աշխատում է բազմաթիվ կազմակերպությունների հետ և հպարտ է իր մասնագետների գիտելիքներով և օգնելու պատրաստակամության շնորհիվ ձեռք բերված պատվիրատուների այսպիսի վստահությամբ:

Secondary Menu

2022 Hi-Tech, ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ